ՀՀԿ-ում սպասողական, ծանր օրեր են։ Նրանք, ովքեր կրկին պատգամավորի աթոռին են ուզում բազմել (իսկ ցանկացողների պակաս չկա), անորոշ վիճակում են, սպասում են՝ երբ են «վերևում» զտումներն ավարտվելու, որ իրենց «հարցերը լուծեն»։
«Օպերա Սուիթ» հյուրանոցի 12-րդ հարկից Երևանը երևում է ափիդ մեջ: Բարձրությունը ու տարածությունը օպտիկական խաբկանք են ստեղծում՝ ջնջելով հեռավորությունը: Հոկտեմբերի 7-ին «Սինատրա» սրահում «Հանրապետություն» կուսակցությունը իր հիմնադրման 15-ամյակին նվիրված ընդունելության էր հրավիրել: Օրն ուրբաթ էր՝ շաբաթավերջ, տաք ու տրամադրող:
Մեկշաբաթյա ՏԻՄ թատրոնն ավարտվեց նոտար Մամիկոն Ասլանյանի քաղաքապետությամբ Վանաձորում: Մինչև ավագանու առաջին նիստը բոլոր քննարկումներն ու համաձայնագրերը զրոյացան ավագանու չորս անդամի հօգուտ ՀՀԿ-ի քվեարկությամբ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է Վանաձորի ավագանու ընտրություններին` Ֆեյսբուքում նա գրել է. «Հոկտեմբերի 2-ից հետո Վանաձորում քաղաքական նոր մշակույթ ձևավորվեց, սակայն քիչ առաջ համայնքի ղեկավարի ընտրելու ավագանու քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ բոլորն են գիտակցում իրենց ընձեռած պատիվն ու վստահությունը:
«Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայնությամբ ընտրությունից՝ անբարոյականներ են»՝ Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հոկտեմբերի 6-9-ը մասնակցել է Վիեննայում անցկացված Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) նախագահների հավաքին, որի ընթացքում YEPP անդամ կազմակերպությունների նախագահների կողմից, այդ թվում` ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, ստորագրվել է YEPP նոր աջակենտրոն քաղաքականության մշակման վերաբերյալ փաստաթուղթ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակեց այսօր ստորագրված համագործակցության հուշագրի տեքստը։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության (10 մանդատ), «Հայկական վերածնունդ» կուսակցության (5 մանդատ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...